Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.06.2017 | 00:02

Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածագիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին` ճանաչեցին նրանց Ճարտարապետին։

Այլ նրա փոխարեն աստվածներ համարեցին կա՛մ կրակը, կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը, կա՛մ աստղերի շրջանները, կա՛մ հորդ ջրերը և կա՛մ երկնային լուսատուները` աշխարհիս արբանյակները։ Եվ եթե դրանց գեղեցկությամբ հրճվելով` նրանց աստվածներ կարծեցին, ապա պիտի գիտենային, թե որքա՜ն առավել ևս լավ է դրանց Տերը, որովհետև նա, որ գեղեցկության արարչապետն է, նա էլ ստեղծել է դրանք։


Իմաստություն Սողոմոնի 13. 1-3

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ